Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկացրել էինք, որ 2015-16 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը տրվել է ՀՀ Տավուշի մարզում: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Տավուշի մարզ, հանդիպել տեղի դպրոցների տնօրենների և ուսուցչական կազմի հետ:
Աշոտյանը նշել է, որ Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով նախատեսվում է դպրոցական ողջ ուսումնական ծրագրի վերանայում: «Եկել է դպրոցական կրթական ծրագիրը վերանայելու պահը. մեր դպրոցական հանրակրթական բովանդակությունը կորցրել է այն կուռ կառուցվացքը և տրամաբանությունը, որը պետք է ունենար: Շատ են դժգոհություններն առարկայական ծրագրերի ծանրաբեռնվածության և միջառարկայական կապերի թույլ արտահայտվածության վերաբերյալ»,- նշել է Աշոտյանը:
Նա նաև տեղեկացրել է Կրթության զարգացման 2016-2025 թվականների պետական նոր ծրագրի մասին՝ ակնկալելով ակտիվ հասարակական քննարկումներ, այդ թվում՝ մանկավարժների մասնակցությամբ: Նա ներկայացրել է նաև դպրոցի տնօրենին հավաստագրից զրկելու նոր կարգը և դրա հիմքերը: Տավուշի մարզում կրթական ոլորտում եղած բացթողումների շարքում Աշոտյանը մատնանշել է տարակարգ ստացած ուսուցիչների թվի սակավությունը՝ հորդորելով ավելի ակտիվ և նախաձեռնող լինել:
Աշոտյանը նշել է նաև, որ առաջիկա ամիսներին նոր գույք կտրամադրվի ավագ դպրոցներին և խոշոր միջնակարգ դպրոցների ավագ դասարաններին. վերջիններիս կտրվեն նաև համակարգչային սարքավորումներ, իսկ սահմանամերձ կրթօջախներին՝ առանձին օգնություն: Նախարարն անդրադարձել է նաև նախակրթարանների հիմնման խնդրին Տավուշի մարզի այն համայնքներում, որտեղ դրանց կարիքը կա:
Աշոտյանի խոսքով՝ այս տարի ևս 100 դպրոցում կդասավանդվի «Ազգային երգն ու պարը»` որպես պարտադիր առարկա, ընդգրկված են որոշ դպրոցներ նաև Տավուշի մարզից: