կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-22 22:44
Առանց Կատեգորիա

Աստված էլ բեթարից ազատի

Աստված էլ բեթարից ազատի

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Աշոցքում երկու օր առաջ հայտարարել է, թե Հայաստանից Վրաստան բիզնեսի համատարած արտահոսք չկա: Իսկ երեկ ՀՀ ԱԺ նախագահի նախկին խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ ասել է, թե անցյալ ամսվա տնտեսական աճի զրոյական ցուցանիշը ուրախալի է, որովհետեւ կարող էր նաեւ անկում գրանցված լինել: Այսինքն` դեռ պետք է գոհ լինենք, որ զրոյական աճով տնտեսություն ունենք, իսկ հայրենական տնտեսությունն էլ դեռ ամբողջ «կազմով» Վրաստան չի տեղափոխվել: 

Փաստորեն ստացվում է, որ երկիրը կառավարվում է «Աստված էլ բեթարից ազատի», կամ` «սրանից վատ էլ է լինում» փիլիսոփայությամբ: Սա բնական վիճակ կարող է լինել առանձին անհատների, երդվյալ հոռետեսների համար: Սակայն պետական կառավարման տեսանկյունից այն ուղղակի կատաստրոֆիկ է: Սա նշանակում է, որ իշխանությունը ոչ միայն համակերպվել է իրավիճակի հետ ու հասարակությանն էլ ստիպում է համակերպվել կյանքի շարունակական վատացման հետ, այլեւ այն ընկալում է իբրեւ բնական վիճակ: Եվ այսպես, հնարավոր է դառնում արդարացնել ցանկացած ձախողում` իբրեւ դրա պատճառ ներկայացնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը իսկական փրկօղակ է` սեփական անգործությունն ու անձեռնհասությունը քողարկելու համար։