Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալը» համարվում է ազգային առաջնության 32-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Էլ կլասիկոյի» ֆավորիտը, այս մասին հաղորդում է Marca-ն:
«Ես միշտ լավ կարծիք եմ ունեցել «Ռեալի» մասին: Ներկա պահին այդ թիմն ավելի վտանգավոր է, քան «Կամպ Նոուում» կայացած առաջին հանդիպումից առաջ: Կարծում եմ, որ մեր մրցակիցը համարվում է այս հանդիպման ֆավորիտը: Եթե մենք պարտվենք այս հանդիպմանը, ապա երկրի չեմպիոնի կոչման համար մղվող պայքարը կսկսի նոր ուժով զարգանալ: Մադրիդցիները գերազանցում են մեր ֆուտբոլիստներին, քանի որ ավելի շատ են հարվածում մեր դարպասին: Բացի դրանից, նրանք ավելի արագ են և ֆիզիկապես ավելի լավ պատրաստված: «Ռեալի» խաղացողները շատ լավ են օգտագործում ազատ գոտիները և կարողանում են շատ արագ հասնել հակառակորդի դարպասին: Մեր պաշտպանության գոտին ունի Կառլես Պույոլի կարիքը: Սակայն նա դեռ շատ քիչ է աշխատել: Ամեն դեպքում Պույոլն արդեն ցավեր չի զգում, և խաղի օրը մենք վերջնական որոշում կկայացնենք», - ասել է Գվարդիոլան: