կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-24 22:15
Տնտեսական

ՀՐԱՊԱՐԱԿ. Դիվանագիտական փոստի ապշեցուցիչ պարունակությունը

ՀՐԱՊԱՐԱԿ. Դիվանագիտական փոստի ապշեցուցիչ պարունակությունը
Որպես կանոն, դիվանագիտական փոստով ուղարկվող բեռները որեւէ պետությունում չեն ստուգվում: Եթե սահմանի վրա նման բեռը ստուգվում է, դա համարվում է հասցեատեր պետության նկատմամբ վիրավորական քայլ, ուստի դրանք անարգել անցնում են: Մեր տեղեկություններով, սրանից օգտվում են մեր որոշ դեսպաններ եւ դիվանագիտական փոստով ուղարկում են ինչ ասես: Օրինակ, վերջերս Չինաստանում Հայաստանի դեսպանը դիվանագիտական փոստով Հայաստան է ուղարկել վիբրատորների մի ամբողջ խմբաքանակ: Արտաքին գործերի նախարարությունում փաթեթը բացելով` ապշել են, բայց քանի որ Չինաստանում մեր դեսպանը ՀՀ վարչապետի եղբայրն է, աղմուկ չեն արել: ԱԳՆ-ից, բնականաբար, հերքեցին նման փաստը: