Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչները անդրադարձան ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության, հատկապես` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ հատվածին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի համոզմամբ` համանախագահների հայտարարության մեջ որեւէ բեկումնային բան չկար, իսկ «Ստեփանակերտում օդակայան բացել-չբացելու խնդիրը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորությունների եւ քննարկման շրջանակներից»: Նա նաեւ հավելեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվում է և պիտի շահագործվի:
Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի կարծիքով` համանախագահների հայտարարության՝ Ստեփանակերտի օդանավակայանին վերաբերող հատվածը, ուղղված էր Ադրբեջանին:
«Ադրբեջանական կողմը այնպիսի իրավիճակի մեջ է, որ անընդհատ հնչող սպառնալիքները սկսում են ծիծաղելի թվալ: Ադրբեջանի այսօրվա ղեկավարությունը պարտավոր է, այնուամենայնիվ, իր երկրում դրսևորել որոշակի քայլեր այս բանակցությունների հետ կապված, քանի որ մեկ բան ստորագրվում է, մեկ բան բանակցությունների ժամանակ խոսվում է, և այլ բան կատարվում, երբ նա վերադառնում է իր երկիր»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Արամ Սաֆարյանն էլ նշեց, որ օդանավակայանն անպայման պիտի բացվի, եւ իրենք պաշտպանում են կառավարության այդ դիրքորոշումը: