Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
«ԱՇԽԱՏԱՆՔ», Վան, 1915, թիւ 20-219, մայիսի 27
ՎԱՆԻ ԿՌԻՒՆԵՐՈՒ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ
Դիմացան... Փառք մարտնչողներին: Փառք եւ նախորդներին, որոնց յարատեւ ծանր ու անշուք աշխատանքը հերկեց ստրուկ հողը, մշակեց հոգիներն ու կամքերը. Ուղղեց կրծքին ծալւած եւ խանարհած բազուկը եւ նրա մեջ դրեց պաշտպանող երկաթը: Դիմացան թիւրքական վերրջին կատաղի յորձանքներին, որովհետև ջանֆիդային չգիտէ յուսահատւել եւ զիջել որովհետև մեծ են սուրբ են Վանի աւանդությները: ...Քանի քանի անգամ են թիւրք համիդականութիւնը փորձել է ոչնչացնել այդ հանգիստ, բայց ինքնավստահ ոյժը: Եւ քանի քանի անգամ Աւետիսեանն ու Պետօն, Վարդգէնն ու Վարդանը, Իշխանն ու Արամը իրենց ընկերներով ցուցադրել են անցեալներում Վասպուրականի հայութեան դիմադրական կորովը: Սրանք էին որ իրենց օրինակով, անըմբռնելի դիմացկունութեամբ ստեղծեցին երկրում զինւած հայի պաշտամունքը:
Եթէ վաղը բոլոր ազգերի շարքում մի գեղեցիկ ժամ էլ նախասահմանցած է թիւրքահային, եթէ Թիւրքաց Հայաստանի բարձրութիւնների վրայ մի ազատ անկիւն էլ մեզ է վիճակւելու- այդ առաւելապէս մեր քաղաքական եւ զինական ոյժի շնորհիվ:
...Լացի ու հառաչանքի ձայներ չեն միայն, որ գալիս են հայկական լեռնաշխարից: Ջարդ չէ այլևս-նողկալի բառ, որ 20 տարուց ի վեր տանջում է մեր ականջը, վիրավորում մեր ազգային հպարտութիւնը-կռիվ է պատերազմ է... մի կռիվ, որ մենք մղում ենք հարկադրուած, մեր գոյութիւնը պաշտպանելու համար:
ՇԱՏԱԽԻ ԿՌԻՒՆԵՐՈՒ ՍԿԶԲՆԱԻՒՐՈՒԹԻՒՆԸ
Ինչպէս շատ տեղեր նոյնպէս եւ Շատախի մէջ վաղուց նկատելի էին կառավարութեան կասկածելի ու հայեատեաց շարժումները: Խումարցի Պետրոսի ակնյայտնի սպանութիւնը, քիւրտ աշիրեթներու համախմբումը, տեղոյն Դաշնակցական Մարմնի կարեւոր անդամի մը դէմ սարքուած դաւադրութեան երեւան հանուիլը կը թելադրէին միշտ ըլլալ զգուշաւոր` ինքնապաշտպանութեան դերի մէջ: Արդէն բացայայտ էր որ յառաջիկայ գարունը յղի է ամեն կարգի անսպասելի դէպքերով: Յաճախ տեղական պաշտօնեաներու ոչ լուրջ խօսակցութեան տակ նախապատրաստուած ահաւոր ոճիրի մօտալուտ գործադրումը երեւան կուգար - «շուտով ձեզ կը կտրենք»:
ՏԻՏԱՆՆԵՐՈՒՆ ԿԱՐԱԻԱՆԸ
Նզոված ճամբայ, դու վախճան չունիս...
Ա. Ահարոնեան