Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նիստում կառավարության հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Վլադիկ Կասյանը բարձրացրել է այսօրվա մոնիտորինգի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանը հատելու հետ կապված հարցը։
Նրան հետաքրքրել է, թե համանախագահները պատրաստվո՞ւմ են, արդյոք, փաստահավաք առաքելություն իրականացնել նաեւ Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂՀ տարածքներում։
Ի պատասխան, ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը հիշեցրել է համանախագահների եւ երկրի նախագահի երեկվա հանդիպումը, որի ընթացքում, ըստ նրա, քննարկվել է նաեւ այդ հարցը։
Նախարարի պնդմամբ՝ իրենք սահմանը հատելու համաձայնություն են տվել երկու նպատակով. նախ՝ համանախագահները սահմանը հատել են այն վայրում, որտեղ, ըստ ադրբեջանական կողմի, հայ դիպուկահարն իբր ադրբեջանցի երեխա է սպանել, այդպիսով` օգնել են Կասպրշիկի խմբին` պարզելու այդ միջադեպի մանրամասները։
«Եվ երկրորդ, հաշվի առնելով, որ նրանք մոտիկ են լինելու այդ օկուպացված տարածքներին, կա նախնական պայմանավորվածություն, որ դա (փաստահավաք առաքելությունը) կկատարվի։ Հիմա մենք սպասում ենք արդյունքներին»,- հայտարարել է ԼՂՀ արտգործնախարարը։