Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
155 երկրների թվում Հայաստանը երջանկության վարկանիշում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը: Վարկանիշը հրապարակվել է մարտի 20-ին և կոչ է անում երկրներին «սոցիալական վստահություն ձևավորել և հավասարություն հաստատել ավելի բարեկեցիկ դարձնելու համար սեփական քաղաքացիների կյանքը»:
Վարկանիշը նվիրված է Երջանկության համաշխարհային օրվան և հրապարակվել է «ՄԱԿ Sustainable Development Solutions Network» (SDSN) նախաձեռնության շրջանակում:
Վրաստանը վարկանիշում 125-րդն է, իսկ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը համապատասխանաբար 69-րդ, 85-րդ և 108-րդ տեղերում են:
Նորվեգիան առաջ է անցել Դանիայից, որը տարիներ շարունակ առաջին հորիզոնականում էր հայտնվում: Նորվեգիային հաջորդում են Դանիան, Իսլանդիան և Շվեյցարիան: Այդ երկրների առաջատարությունը պայմանավորված է հոգածության, ազատության, ազնվության, առողջության, եկամուտների և լավ կառավարման մակարդակով, ասվում է զեկույցում:
Ամենաերջանիկ տասնյակում են նաև Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան:
ԱՄՆ-ն 14-րդ հորիզոնականում է, ՌԴ-ն՝ 49-րդ: Վարկանիշի վերջին տասնյակում են Հաիթին, Եմենը, Հարավային Սուդանը, Լիբերիան, Գվինեան, Տոգոն, Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:
Վարկանիշը հիմնված է 6 գործոնի վրա՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ չափով, կյանքի ակնկալվող տևողությամբ, սոցիալական աջակցությամբ ծանր ժամանակներին, վեհությամբ, ազատությամբ և վստահությամբ, որը, մասնավորապես, ենթադրում է կաշառակերության բացակայություն բիզնեսում և կառավարությունում: