|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայ-ադրբեջանական շփման գծին մոտ՝ Պառավաքար գյուղի անտառային հատվածի՝ ինչպես գյուղացիներն ասում են՝ «Ծատուրա ձոր» կոչվող հանդամաս փայտի գնացած գյուղացիների ուղղությամբ ադրբեջանական զինուժը նպատակային կրակ է բացել: Ալբերտ Զոհրաբյանն ու նրա բարեկամ Արման Ղարաբաղցյանը մի կերպ փախել են, ինչից հետո հակառակորդը ինտենսիվ կրակահերթեր է արձակել ու ամբողջությամբ այրել ավտոմեքենան: Այս մասին Անկախի թղթակցին ասել է Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը:
Նա նաև նշել է, որ այսօր երեկոյան 16:00-17:00-ի հատվածում ադրբեջանական դիպուկահարները կրակել են նաև Պառավաքար-Վազաշեն հանրապետական նշանակության ճանապարհի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: