կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-12 02:36
Տնտեսական

ՀՅԴ-ի համար առաջարկն ընդունելի է

ՀՅԴ-ի համար առաջարկն ընդունելի է

ԱԺ քառօրյա նիստերի օրակարգից հանվել է ՀՅԴ խմբակցության առաջարկած «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քվեարկությունը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ հիշեցրեց,  որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված խորհրդարանական լսումները բուռն են անցել: Նա նաեւ տեղեկացրեց, որ համաձայնություն է ձեռք բերվել հանձնաժողովի շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրությամբ:

«Որոշվեց, որ մեր առաջ քաշած խնդիրները կան, գործիքը, որ մենք առաջարկում ենք, մեծամասնությունն առաջարկեց փոխարինել այլ գործիքով, և մենք կարծում ենք, որ սա ընդունելի է: Մենք կոչ ենք անում պարոն Այվազյանին` մեզ վստահել այդ աշխատանքային խմբի ղեկավարումը: Մենք շատ ակտիվ կլինենք»,- խոստացավ ՀՅԴ խմբակցության ղեկավարը եւ հայտնեց, որ իրենք ցանկանում են հետաձգել հարցի քվեարկությունը: