Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ում մեկնարկել է կառավարության կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի հերթական նիստը: Քվեարկության դրվեց առաջին ընթերցմամբ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով կառավարության հետ համատեղ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին նախագծի համահեղինակն է: Նա նշեց, որ երեկ քննարկումների ժամանակ կոնսենսուսի են եկել և ընդունել ՀՅԴ-ի ու ընդդիմության ներկայացրած այն առաջարկը, որ կոռուպցիայի դեմ պայքարի մրցութային հանձնաժողովում ընդգրկված լինեն նաև ընդդիմության ներկայացուցիչները:
«Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ իրենց խմբակցությունը բացասաբար տրամադրված չէ օրենքների նախագծերի դեմ, և կողմ կքվեարկեն:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ բանակցել են Արփինե Հովհաննիսյանի հետ և եկել կոնսենսուսի, որ հակակոռուպցիոն մարմնի մրցութային հանձնաժողովում լինեն ընդդիմության ներկայացուցիչներ, ուստի իրենց խմբակցությունն էլ կողմ կքվեարկի:
Եվ այսպես՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ չեղավ:
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին էլ կողմ քվեարկեց 88 պատգամավոր, դարձյալ դեմ և ձեռնպահ չկար: