կարևոր
1135 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-14 12:06
Քաղաքական

Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար հերթական թեկնածուի առաջարկն է մերժվել. «Ժողովուրդ»

Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար հերթական թեկնածուի առաջարկն է մերժվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար հերթական թեկնածուի առաջարկը մերժվել է։

Մեզ հասած սեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին են առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ նա միակ արժանի թեկնածուն է, սակայն դեռ վերջնական որոշում չկա։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար պայքար է գնում։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ամեն ինչ անում է, որ այդ պաշտոնին նշանակի իր համակուրսեցի Թադեւոս Նիկոլայի Նալբանդյանին, որը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից մեկն է, իսկ, ահա, ուժային կառույցները այլ թեկնածու ունեն։ Հավելենք, որ Ամբակում Գրիգորյանը ներկայումս ՔԿ ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում