|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Ապրիլի 8-ին Կիեւ է մեկնում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այնտեղ կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին: Սակայն Նալբանդյանի կիեւյան այցելության բուն թեման, ամենայն հավանականությամբ, կլինի բոլորովին այլ խնդիր, որն առնչություն ունի ոչ թե ԱՊՀ, այլ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործերի հետ:
Խոսքը վերաբերում է օղիների արտադրությանը, որը կարող է դառնալ արդեն միջազգային աղմուկի պատճառ: Բանն այն է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունն արտադրում է օղիներ, որոնք շատ նման են Հայաստան ներկրվող ուկրաինական արտադրության օղիներին` շփոթության աստիճան նման, ինչը, որպես փաստ, արձանագրել ու Ալեքսանյանին տուգանել էր նաեւ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
Բայց Ալեքսանյանը դատական կարգով բողոքարկում է հանձնաժողովի որոշումը ու շարունակում օղիների` շփոթության աստիճան նման արտադրությունը: Իսկ ուկրաինական կողմը շարունակում է բողոքել, ինչպես երեւում է` առայժմ ապարդյուն: