|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ստամբուլի քաղաքապետի գլխավոր քարտուղարի օգնական Բուղրա Գյոքչեն Twitter-ում կատարած գրառման մեջ անդրադարձել է Ստամբուլում հնարավոր երկրաշարժին և դրա հետևանքերին։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Մասնավորապես մասնագետի պնդմամբ՝ եթե քաղաքում երկրաշարժ գրանցվի, վնասված շենքերի թիվը կարող է կազմել շուրջ 207․000։
Բացի այդ Գյոքչեն նշել է, որ նման վտանգի առաջ կանգնած շենքերի 30 տոկոսը կառուցվել է 1980թ-ից առաջ, 40-ը՝ 1980-2000թթ-ին, իսկ վերջին 30-ը՝ 2000թ-ից հետո։
Նշվում է, որ վերոհիշյալ շենքերի 95 տոկոսը գտնվում է Թուրքիայի եվրոպական կողմում։