Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն գրավոր հարցում է ուղարկել Ֆրանսիայի ԱԳՆ` ընդգծելով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի օդային հաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը եւ կոչ անելով աջակցել Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը. տեղեկացնում է Nouvelles d'Arménie-ն:
«1992 թվականին հայերի եւ ադրբեջանցիների պայքարը Լեռնային Ղարաբաղի վերահսկողության համար ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանը ոչ պիտանի դարձրեց կիրառության համար: 2008-ից Լեռնային Ղարաբաղում իրականացվել է օդանավակայանի խոշոր վերանորոգում, նոր տերմինալ, նաեւ նոր թռիչքուղիներ են կառուցվել: Սակայն, չնայած օդանավակայանը արդեն շահագործման է հանձնվել եւ համապատասխանում է անվտանգության չափանիշներին, Ադրբեջանի կառավարությունն արգելում է կիրառել օդային տարածքը, իսկ ադրբեջանական բանակը սպառնում է խոցել քաղաքացիական ինքնաթիռները, որոնք, իր կարծիքով, խախտելու են ազգային օդային տարածքը»,- գրում է պատգամավորը:
Բույանե համարում է, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ երկիր, առաջատար դեր պետք է ունենա այդ խնդրի լուծման գործում, եւ խնդրում է, որ իրեն տեղեկացնեն, թե ինչ կոնկրետ գործողություններ է պատրաստվում անել Ֆրանսիայի ԱԳՆ-ն այդ հարցում: