Երևան քաղաքին մատուցած ծառայությունների, քաղաքապետարանի հետ սերտ համագործակցության, մայրաքաղաքում անցկացվող տոնակատարությունների կազմակերպմանը ցուցաբերած աջակցության, ինչպես նաև հասարակական կյանքում ներդրած զգալի ավանդի համար, Երևանի քաղաքապետի որոշմամբ, «Ղ- Տելեկոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով: Այդ մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: