|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրել է ոսկե հուշամեդալ, որի վրա պատկերված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, ինչպես նաև Ախթամարը պատկերող փորագրանկար: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նա նշեց, որ փորագրանկարը մի քանի տարի առաջ հատուկ թղթի վրա պատրաստված Ախթամարին նվիրված փորագրանկարների շարքից մեկն էր, որը թողարկվել է Գերմանիայում:
«Այն մի քանի օրինակով է թողարկվել` ընդամենը 50 օրինակ ունի: Ախթամարի պատկերով այդ փորագրանկարը քրիստոնեական խորհրդանիշ է»,-ասաց Դեմոյանը: