Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հարգանքի տուրք մատուցվեց փառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Նրան շնորհավորելու էին եկել նրա ընկերները, դասախոսները, ջավախքցիներ, հայտնի կինոռեժիսորներ` աշխարհի տարբեր ծայրերից:
Հարություն Խաչատրյանը նշեց, որ թեև այսօր մեզ հետ չէ Արմեն Մազմանյանը, բայց նրա կինն իրեն է փոխանցել յուրահատուկ նվեր, որը նա ինքը` Մազմանյանը, կնվիրեր, եթե ողջ լիներ, խոսքը համրիչի մասին է:
Բացի այդ` Հարություն Խաչատրյանը մշակույթի նախարարության կողմից արժանացավ «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցն էլ իր հերթին պարգևատրեց Խաչատրյանին` նվիրելով միության` Նվարդ թագուհու արձանիկը:
Հայաստանի կինոակադեմիայի տնօրեն Դավիթ Մուրադյանը նույնպես հատուկ նվերով էր եկել Խաչատրյանի հոբելյանին` նրան շնորհելով ակադեմիայի «Անահիտ» պատվո մրցանակը:
Հոբելյարն էլ բոլոր ներկաներին նվիրեց իր ֆիլմերի ժողովածուն: