Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվանից Շվեյցարիան քվոտա է սահմանում Եվրամիությունից ներգաղթողների համար, ինչը կարող է զգալի խնդիրներ առաջացնել ԵՄ-ի եւ Շվեյցարիայի հարաբերություններում. ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:
«Շվեյցարիան Եվրամիության հետ բազամթիվ համաձայնագրեր ունի, որոնք ներկայումս կարող են կասկածի տակ դրվել Բեռնի միակողմանի քայլի պատճառով, որը սահմանափակում է ԵՄ քաղաքացիների` ազատ տեղաշարժվելու իրավունքը»,- հայտարարել է նա:
ԵՄ կազմի մեջ չմտնող Շվեյցարիայի իշխանությունները ապրիլին որոշում են կայացրել, որ 2013-ի մայիսից սահմանափակում են աշխատուժի ներհոսքը ԵՄ-ի 17 երկրներից, այդ թվում` Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից: Միաժամանակ, երկարացվել են սահմանափակումները, որոնք վերաբերում են Էստոնիային, Լատվիային, Լիտվային, Լեհաստանին, Չեխիային, Սլովակիային, Հունգարիային եւ Սլովենիային:
Վիճակագրական տվյալներով` Շվեյցարիայում վերջին շրջանում կտրուկ ավելացել է Հարավային Եվրոպայից եկածների, հատկապես` իտալացիների եւ իսպանացիների թիվը: