|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ջավախքին սպառնում է թուրքացման վտանգը, ինչը նաեւ Հայաստանի ռազմավարական շահերից չի բխում. այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ, «Ա-ինֆո» միության նախագահ Արտակ Գաբրիելյանը:
Նրա փոխանցմամբ` թուրք-վրացական ճանապարհը բացվելուց հետո թուրք առեւտրականների մեծ հոսք կլինի դեպի Ջավախք. թուրքերն արդեն փորձում են այնտեղ տարածքներ ու բնակարաններ գնել:
«Եթե առաջ Ախալքալաքում կարելի էր տեսնել մի տասը վրացի, իսկ թուրք ընդհանրապես չկար, հիմա հիսուն վրացի կհանդիպի, մի տասը հատ էլ թուրք»,- ասաց Գաբրիելյանը:
Նրա դիտարկմամբ` Վրաստանում ապրող ադրբեջանցիներն էլ նույն խնդիրներն ունեն, ինչ վիրահայերը: Գաբրիելյանը նույնիսկ նկատել է, որ Վրաստանում ապրող ադրբեջանցիները «մի քայլ հետ են հայերից»: «Եթե հիմա հայկական դպրոցում տնօրենը գոնե հայ է, ապա Մառնեուլի շրջանում` ադրբեջանական գյուղում, տնօրենը վրացի է»,- նշեց նա: