|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ընթացիկ տարվա հունիս ամսին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին հաջորդիվ Դիլիջանում կայացած գործարար համաժողովի ընթացքում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչների, հայ և վրացի բազմաթիվ գործարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով սույն թվականի նոյեմբերի 29-ին Մոսկվայում կայացավ գործարարների հանդիպում՝ հայտնում է Yerkir.am-ը:
Հանդիպմանը մասնակցեց նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի պատվիրակությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի, մասնավորապես Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի նահանգների տնտեսական զարգացմանն ուղղված հարցերը: Մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին տուրիզմի, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, արևային էներգիայի և այլ շահավետ ոլորտներում իրականացնելու բիզնես-նախագծեր՝ կատարելով համապատասխան ներդրումներ:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ արդեն իսկ սկսվել է տարբեր ոլորտներում բիզնես նախագծերի մշակման գործընթացը:
Հայ և վրացի գործարարների փոխշահավետ գործընկերությունը կտա իր շոշափելի արդյունքները և կնպաստի Հայաստանի ու Վրաստանի տնտեսական զարգացմանն ու ինտեգրմանը: