|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Օրեր առաջ «Երկիր»-ը գրել էր, որ 72-ամյա վանաձերցի Մաքսիմ Պետրոսյանը, ով մեղադրվում է մարդասպանության համար, ազատության մեջ է, քանի որ քննիչի` նրան կալանքի տակ առնելու միջնորդությունը մերժվել է ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Այնինչ` ծանրակշիռ փաստեր են եղել, որ սպանություն կատարողը Մաքսիմ Պետրոսյանն է, բացի դրանից` նա իր մեղքն ընդունել է:
Տեղեկացանք, որ Լոռու մարզի դատախազությունն այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում, որն էլ բավարարել է բողոքը եւ Մ. Պետրոսյանի հանդեպ, որպես խափանման միջոց, կիրառվել է նախնական կալանքը: Այժմ 72-ամյա մեղադրյալը գտնվում է նախնական կալանքի տակ: Քննությունը շարունակվում է: