կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-08 21:56
Սպորտ

Մրցակիցը ուժեղ է հակագրոհների և ստանդարտների ժամանակ. Սուրեն Չախալյան

Մրցակիցը ուժեղ է հակագրոհների և ստանդարտների ժամանակ. Սուրեն Չախալյան

Վաղը` Ժամը 20:00-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում «Ուլիս»-ը կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը` մրցելով մալթական «Բիրկիրկարա»-ի հետ: Թիմն այսօր Հանրապետական մարզադաշտում մարզում անցկացրեց, որից առաջ տեղի ունեցավ գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի և թիմի ավագ Արտակ Ալեքսանյանի մամուլի ասուլիսը:

 «Բիրկիրկարա»-ն շատ լավ, կարգապահ թիմ է: Ունեն ֆուտբոլիստներ ովքեր առանձնանում են դաշտում:  Մրցակիցը ուժեղ է հակագրոհների և ստանդարտների ժամանակ: Թիմում կան բարձրահասակ ֆուտբոլիստներ:

 Բոլորն էլ հասկանում են խաղի կարևորությունը: Այս պահի դրությամբ բոլորը պատրաստ են խաղին: Խաղալու ենք մի արդյունքի համար, քանի որ այլ ճանապարհ չունենք: Մեզ միայն հաղթանակը կարող է թույլ տալ շարունակել պայքարը մրցաշարում»-ասաց մարզիչը:

-Խոսելով նորեկների մասին   «Ուլիս»-ի գլխավոր մարզիչն ասաց.

«Մեր  նորեկներից մեկը` Չիբամբան առաջին խաղում խաղացել է,    Պադերինին առաջին խաղում պատրաստ չէր, բայց այսօր արդեն ամեն ինչ լավ է և կարող է օգնել թիմին: Կլաուդիոն դեռևս հայտավորված չէ, սակայն եթե մեզ հաջողվի անցնել հաջորդ փուլ ապա նա նույնպես կհայտավորվի»-ասաց Չախալյանը:

 

Թիմի ավագը նշեց, որ «Վեսթ Հեմ»-ի նման թիմի հետ խաղալ կյանքում մեկ անգամ է տրվում:

«Առաջին հանդիպումը լարված ստացվեց: Առաջ քաշված հարձակվողի դիրքում խաղալը բարդ էր ինձ համար, սակայն ցանկացած դիրքում պատրաստ եմ օգնել իմ թիմին: Բոլորս էլ հասկանում ենք հանդիպման կարևորությունը: «Վեսթ Հեմ»-ի նման թիմի հետ խաղալ կյանքում մեկ անգամ է տրվում»,-ասաց Ալեքսանյանը: