կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-19 22:58
Մշակույթ

Լարա Ֆաբիանը հավատում է հրեշտակների գոյությանը

Լարա Ֆաբիանը հավատում է հրեշտակների գոյությանը

Ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Լարա Ֆաբիանի համերգը սկսվեց 50 րոպե ուշացումով. պատճառը, բնականաբար, հայ հանդիսատեսն էր, որ ժամը 7-ին սկսվելիք համերգին ժամանում էր ժամը 8-ին` «մեկ է, ուշ է սկսվելու»:

 

Բայց առաջին իսկ երգը ցրեց բոլոր վատ մտքերը. հավանաբար` բեմից եկող էներգիայից էր:

 

Համերգը, որը տեւեց մոտ 2 ժամ, անցավ շատ անմիջական ու բուռն, թեեւ երգերի իմաստը դահլիճում նստածներից շատ քչերն էին հասկանում:

 

«Երբ բառերի իմաստը չես հասկանում, միայն մեղեդայնությունն ու ձայնն է քեզ «ստիպում» դահլիճում մնալ, իսկ եթե, ավելին, անգամ քեզ հաճելի է այդ երգը, ուրեմն` կեցցե երգողը»,- բացատրեց հոգեբան Հրաչուհի Վարդանյանը եւ ավելացրեց, որ երաժշտության էներգիան հզոր է` ինչ-որ հիվանդություններ բուժելու չափ:

 

«Դուք հավատո՞ւմ եք հրեշտակներին»,-  հանդիսատեսին հարցրեց Լարա Ֆաբիանը` հավելելով, որ ինքը հավատում է նրանց գոյությանը:

 

54-ամյա տիկին Անահիտը համերգի վերջում նշեց, որ «մի տեսակ տխրությամբ» է հեռանում համերգից:

 

«Միշտ համերգներից կամ ներկայացումից հետո ինչ-որ դատարկություն ես զգում, որը պետք է լցնես դրականով` այդպես է հրամայում գիտակցությունդ: Հիմա լացել եմ ուզում, երեւի լացեմ,հանգստանամ»,- ասաց Անահիտ Դավթյանը:

 

Սակայն հենց այդ պահին, կարծես, բոլոր լացել ցանկացողների համար ինչ-որ բան պայթեց. տաք գույներով ցած իջնող հրավառությունը հաղթեց արցունքներին: