Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես գիտեմ, որ ձեզնից շատերը ինձ «պապի» են ասում, և դա ինձ համար ամենամեծ պատիվն է». Ազատության հրապարակում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին ասաց, որ ինքը թողնում է հանրահավաքային հռետորաբանությունը և ժողովրդին դիմում` որպես պապիկ։
«Այսօր մենք և ժողովուրդը մեծ գործ ենք անում և միգուցե կերտում ենք այս երկրի սուրբ հողի ճակատագիրը։ Հակվեք այս գիտակցությամբ: Սա մեկ օրվա լուծելու խնդիր չէ, բայց երկար էլ չի տևելու»,- ասաց նա:
«Մենք գիտենք ձեր հույզերը, տրամադրությունները։ Դա հրաշք է, դա մեզ նոր լիցք է տալիս»,- նշեց ՀԱԿ առաջնորդ եւ հիշեցրեց, որ այսօր իշխանությանն է առաջարկել այս փուլի համար երեք կետից բաղկացած ծրագիր, դրանք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքների իրականացում և մարտմեկյան դեպքերի բացահայտում ու մեղավորների պատժում։ Լեւոն Տեր Պետրոսյանը վստահեցրեց` բոլոր կետերն էլ իրականանալու են։
Ելույթի ավարտին Լեւոն Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ 2008 թ. մարտյան դեպքերից հետո սա «ժողովրդի առաջին լիաթոք ցնծությունն է»։
«Մաղթում եմ ձեզ մշտական ցնծություն»,- ասաց Տեր-Պետրոսյանը և բարի գիշեր մաղթեց հավաքվածներին։
Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում չմոտեցավ նույն հրապարակում արդեն երրորդ օրը հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին։