|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Երեկ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի ունեցավ «Ռեալ»-«Լիոն» հանդիպումը: 2004 թվականից ի վեր արքայական ակումբը չէր կարողանում հաղթահարել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արգելքը: 3:0 հաշվով առավելության հասնելով Լիոնի «Օլիմպիկի» նկատմամբ՝ նա վերջապես 7 տարվա ընդմիջումից հետո խախտեց օրինաչափությունը և անցավ 1/4 եզրափակիչ:
Հանդիպման հաշիվը բացվեց Մարսելոն 37-րդ րոպեին: 66-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Կարիմ Բենզեման: Վերջին գոլի հեղինակ դարձավ Անխել Դի Մարիան: Նախորդ հանդիպման ժամանակ գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։
Զուգահեռ ընթացող «Չելսի»-«Կոպենհագեն» զույգից քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց լոնդոնյան ակումբը: