| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իսպանական մամուլը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է առաջիկա ամռանը հրաշալի գործարք իրականացնել: Ակումբը մտադիր է թիմ հրավիրել «Աթլետիկոյի» հարձակվող Սերխիո Ագուերոյին:
Հունվարի վերջին ակումբն արգենտինացի հարձակվողի հետ պայմանագիր է կնքել` մերժելով անգլիական Պրեմիեր լիգայի գրանդ ակումբների շռայլ առաջարկները:
Հասկանալով Էնրիկե Սերեսոյի և Կոյի անզիջողականությունը` «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է առաջարկել 28 մլն եվրո, ինչպես նաև Ալվարո Նեգրոդին, ով ներկա պահին ելույթ է ունենում «Սևիլիայում»: Երբ իսպանացին լքում էր «Ռեալը» 2009-ին, ակումբները պայմանավորվել էին, որ Ալվարոն կարող է վերադառնալ մայրաքաղաք 17 մլն եվրոյով: Այս կետի ժամկետը լրանում է 2011-ի ամռանը:
Իսպանական Marca-ի տեղեկություններով` Ագուերոյին ձեռք բերելու համար սահմանված է 45 մլն եվրո, ինչը համապատասխանում է «Ռեալի» առաջարկին: