Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 14-ին գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները ծանուցեցին, որ հերթական գործն է հարուցվել, այս անգամ` report.am կայքի եւ լրագրող Էդիկ Անդրեասյանի դեմ: Ձեւակերպումը նույնն է` լրատվամիջոցն ու նրա լրագրողը արատավորել են ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը:
Լրատվության մեջ հղում կա համապատասխան լինքին: Կարդում ես ու ի՞նչ` Հայկ Բաբուխանյանն է հառնում աչքիդ առջեւ իր ողջ հասակով, միայն թե հոդվածում չկա որեւէ վիրավորական արտահայտություն, գոնե այնպիսին, ինչպիսիք սփռված են համացանցում: Հավանաբար Բաբուխանյանը տեղյակ չէ դրանց մասին:
Ցավալի է նաեւ, որ լրատվամիջոցին ու լրագրողին դատի տվողն այս դեպքում ոչ թե որեւէ պետական պաշտոնյա է, այլ հենց լրագրող, այդ աշխարհում հայտնի մարդ, ով թե' սեփական լրատվամիջոցն ունի եւ թե' գրիչ` հրապարակված նյութին հրապարակային պատասխան տալու համար: Ի դեպ, պահանջվող գումարի չափը փոքր չէ` 4 միլիոն դրամ:
Վստահ ենք` բոլորն են գիտակցում, որ Հայաստանում չկա որեւէ լրատվամիջոց, որն ի վիճակի լինի ինքնաբավ աշխատել: Բոլոր խմբագրություններում էլ ամենասուր խնդիրներից մեկը ֆինանսավորման հարցն է: Բայց արի ու տես, որ գրեթե բոլոր ներկա ու նախկին պաշտոնյաները միակարծիք են այն հարցում, որ եթե լրատվամիջոցը վիրավորում է, նույնիսկ եթե մի թթու խոսք է ասում, պիտի վճարի:
Արդյո՞ք ճիշտ է դրված հարցը, եւ ես արդյո՞ք կարող եմ վճարել ու վիրավորել մարդուն` որքան կամենամ: Եվ եթե վճարեմ, այդ մարդու վիրավորանքը կփարատվի՞: Եթե ավելի շատ վճարեմ, այդ մարդը պատահաբար ինձ չի՞ խնդրի էլի ու էլի վիրավորել իրեն:
Տպավորություն է ստեղծվում, որ լրատվամիջոցին դատի տվողները պարզապես հաճույք են ստանում այդ գործընթացից, որովհետեւ, նախ` գումար են վաստակում, ապա` գովազդվում են, ինչն օդի ու ջրի պես անհրաժեշտ է նրանց, հատկապես` նախընտրական փուլում: