կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-15 22:19
Առանց Կատեգորիա

ԺԱՄԱՆԱԿ. Եթե չցանկանամ վաճառել, ոչ ոք չի կարող այն վերցնել

ԺԱՄԱՆԱԿ. Եթե չցանկանամ վաճառել, ոչ ոք չի կարող այն վերցնել

«Ցանկացած լավ առաջարկության դեպքում չվաճառվող ոչինչ չկա: Նայած ինչքան են վճարում դրա դիմաց»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը` անդրադառնալով այն լուրերին, թե ցանկանում են «Լուսակերտը» իր ձեռքից վերցնել:

 

«Լուսակերտը» գնելու առաջարկներ եղե՞լ են:

- Գնելու առաջարկ ամեն օր կա, ամեն օր: Ամեն օր ենք ստանում:

 

- Եթե կարելի է ավելի մանրամասնեք, թե ովքե՞ր են ցանկանում Ձեզանից գնել «Լուսակերտը»:

- Գնողները շատ են: Կասեմ միայն, որ թե' տեղացի են, թե' դրսից: Սա մի քիչ կոմերցիոն գաղտնիք է, հետեւաբար չեմ ցանկանում անուններ հրապարակել: Նույնիսկ դրսից մարդիկ կան, ովքեր ցանկանում են «Լուսակերտը» գնել: Ցանկացած լավ առաջարկության դեպքում չվաճառվող ոչինչ չկա: Նայած ինչքան են վճարում դրա դիմաց:

 

-Ցանկանում եք ասել, որ եթե հարմար առաջարկ լինի, Դուք պատրա՞ստ եք «Լուսակերտը» վաճառել:

- Իհարկե:

 

-Եթե կարելի է պատճառների մասին խոսեք, որովհետեւ «Լուսակերտը» ձվի արտադրության շուկայում այսօր Հայաստանում շահույթ բերող ֆաբրիկաներից մեկն  է: Ի՞նչն է պատճառը, որ ցանկանում եք վաճառել:

- Եթե ես մտածում եմ, որ գինը հարմար է, եւ այդ գումարով կարող եմ մի ավելի հետաքրքիր աշխատանքով զբաղվել, մյուս աշխատանքը կանեմ, որն ավելի շատ շահույթ կարող է բերել, քան նախորդը: