Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից կասեցնելու նպատակով Թուրքիան Վաշինգտոնում իր դեսպանատան միջոցով 2010 թվականին 3,3 մլն դոլար է փոխանցել 7 լոբբիստական կազմակերպությունների հաշվին. տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» օրաթերթը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած տվյալները։
Նշվում է, որ այդ գումարի մեծ մասը հատկացվել է Gephardt Group լոբբիստական կազմակերպությանը: Այն ղեկավարում է նախկին կոնգրեսական Ռիչարդ Գեպարտը, որը Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը կանխելու նպատակով հեռախոսազրույցներ է ունեցել Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավարի, անվտանգության հարցերով խորհրդականի և ԱՄՆ պետքարտուղարի հետ:
Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած տվյալների՝ 2010 թ. Թուրքիան 1.424.113 դոլար է հատկացրել Gephardt Group–ին, 535.500 դոլար՝ Dickstein Shapiro-ին, 590.859 դոլար՝ Fleishman-Hillard-ին, 270. 000 դոլար` 30 Point Strategies-ին, 270.000 դոլար՝ Silver Associates-ին, 168.000 դոլար՝ Caspian-ին և 50.000 դոլար՝ Mercer-ին։