կարևոր
2182 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-30 12:15
Քաղաքական

Վարչապետի աշխատակազմը ճաշկերույթների վրա մեծ գումարներ է ծախսել. «Ժողովուրդ»

Վարչապետի աշխատակազմը ճաշկերույթների վրա մեծ գումարներ է ծախսել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ իշխանությունները շարունակում են ճաշկերույթների վրա մեծ գումարներ ծախսել։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ, օրինակ, ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարվա սկզբից մինչեւ օգոստոսի կեսը ընկած ժամանակում մեկ անձից գնման ընթացակարգով 84.6 մլն դրամ է ծախսել։

Նշենք, որ այդ գումարից 11.2 մլն դրամը հատկացվել է հենց այդպիսի ծախսերի վրա՝ «Երեւան հյուրանոց», «Փոյնթ օֆ վյու», «Սալոն ռեստորան», «Սարյան 1 Թրեվլ Քլաբ», «ԷՄ ԲԻ ՋԻ գրուպ» եւ այլն։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմը «Արցախ Կարպետ» ընկերությունից ձեռք է բերել «Վիշապագորգ» հուշանվեր՝ 350 հազար դրամ արժողությամբ, 2 «Արցախ» գորգ՝ 610 հազար դրամ արժողությամբ։

Մեծ գումար է կազմել մեքենաների ապահովագրությունը։ Օրինակ՝ աշխատակազմին սպասարկող 46 ավտոմեքենաների ապահովագրության եւ վերանորոգման համար ծախսվել է մոտ 6.9 մլն դրամ։

Հավելենք, որ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը դաժանաբար քննադատում էր մեկ անձից կատարվող գնումները՝ համարելով կոռուպցիա: Հիմա անում է այն, ինչ քննադատում էր նախկինում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում