Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտարժույթի շուկայում դեպքերն անհավատալի արագությամբ են զարգանում. գրում է 168.am-ը:
«Դրամն արժևորվեց ավելի արագ, քան արժեզրկվում էր։ Առևտրային բանկերը երեկ օրվա վերջին ԱՄՆ դոլարը գնում էին 430-440 դրամով, վաճառում՝ 450-460 դրամով։ Հիշեցնենք, որ ընդամենը երեք օր առաջ դոլարի առքի գինը հասել էր 550 դրամի, իսկ վաճառքի գինը որոշ փոխանակման կետերում գերազանցում էր 650 դրամը։ Իսկ այսօր բանը հասել է այնտեղ, որ ԿԲ-ի կողմից օրական կտրվածքով աճուրդի հանված 4 միլիոն դոլարը, արդեն երկու օր շարունակ, բանկերը չեն ցանկանում գնել։ Դրամի արժևորման պրոցեսը սկսվեց չորեքշաբթի օրը երեկոյան։
Այդ օրը ԿԲ նախագահն ասուլիս էր հրավիրել և ասել, որ դրամը գերարժեզրկված է և անպայման կարժևորվի։ Իսկ երեկոյան դռնփակ քննարկում էր կազմակերպվել ԱԺ-ում։ Դժվար է ասել՝ այս իրադարձություններն ինչ դեր խաղացին, որ փոխարժեքը սկսեց շարժվել հակառակ ուղղությամբ։
Բոլոր դեպքերում, դրամի շեշտակի արժեզրկումը 1-2 օրում, իսկ հետո՝ նույնքան շեշտակի արժևորումը, փաստում են մի բանի մասին՝ տեղի են ունեցել խոշոր սպեկուլյացիաներ։ Մասնավորապես, մեր տեղեկություններով, մի շարք պաշտոնատար անձինք (այդ թվում՝ պատգամավորներ) վերջին օրերին գնել են մեծ քանակությամբ արտարժույթ՝ հետագայում ավելի թանկ գնով փոխարկելու նպատակով։
Հենց դա էլ նպաստել է խուճապի ձևավորմանը։ Ուշագրավն այն է, որ այս խոշոր սպեկուլյանտներն այսօր կանգնել են կոտրած տաշտակի առաջ։ Իրենց մոտ հավաքված մեծ քանակությամբ արտարժույթը, որ գնել էին թանկ գնով, աչքի առաջ արժեզրկվում է։ Ու, որ ամենաուշագրավն է, այս մարդիկ այսօր ավելի մեծ խուճապի մեջ են՝ չգիտեն՝ դրամի՞ վերածել իրենց արտարժույթը, թե՞ առայժմ պահել»,- գրում է թերթը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: