|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
2012 թվականին Լոնդոնում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի տոմսերը ամբողջ աշխարհում կսկսեն վաճառվել սույն թվականի մարտի 15-ից: Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս կվաճառվի 1 միլիոն տոմս: Տոմսերի արժեքը կկազմի 20,12 ֆունտից մինչև 2012 ֆունտ:
Կազմակերպիչների խոսքերով` տոմսերի 90%-ը 100 ֆունտից ցածր կարժենա: Օրինակ` թեթև աթլետիկայի մրցումների տոմսերի արժեքը կկազմի 20-150 ֆունտ, իսկ բասկետբոլի եզրափակիչի տոմսերը կարժենան 50-450 ֆունտ: Օլիմպիադայի փակման արարողության տոմսերի արժեքը կկազմի 20-1500 ֆունտ:
Կազմակերպիչները վաճառքի կհանեն 8,8 միլիոն տոմս, որոնցից միայն 75%-ը կվաճառվի, իսկ մնացածը 25%-ը (125 հազար տոմս) կբաժանեն դպրոցականներին: Այսպիսով, բրիտանացի աշակերտները դպրոցում իրենց ունեցած հաջողությունների դիմաց կպարգեւատրվեն օլիմպիական խաղերի անվճար տոմսով: