| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Անցյալ տարի Ղարաբաղի բազմաբնակարան շենքերում վաճառվել է 184 բնակարան, նաեւ 166 առանձնատուն՝ 2009-ի, համապատասխանաբար, 204-ի եւ 181-ի փոխարեն:
Ի դեպ, 196 բնակարան եւ առանձնատուն վաճառվել է Ստեփանակերտում, 47-ը` Շուշիում: ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` վաճառված 1 սենյականոց բնակարանի պայմանագրային միջին արժեքը 6822.3 հազար դրամ է, 2 սենյականոցինը՝ 10375.7, 3 սենյականոցինը՝ 16509.5, 4 եւ ավելի սենյականոցինը՝ 2784.0 հազար դրամ, իսկ առանձնատներինը՝ 28533.1 հազար դրամ:
Շրջաններում ամենաբարձր գները Շուշիում են, ամենացածրը` Քաշաթաղի եւ Հադրութի շրջաններում:
Վաճառված բնակարանների (առանձնատների) 1 քառ. մետրի պայմանագրային միջին արժեքը Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերում կազմել է 212.7 հազար դրամ, իսկ առանձնատներինը՝ 114.0 հազար դրամ:
Բնակարանների առք ու վաճառքի մասին տվյալների համաձայն` 2009 թվականի համեմատ բնակարանների մեկ քառ. մետրի միջին կադաստրային արժեքն ավելացել է 6.3 տոկոսով, առանձնատներինը՝ 2.6 անգամ, իսկ, ըստ նոտարական գրասենյակի, պայմանագրային արժեքը, համապատասխանաբար, 39.2 տոկոսով եւ 3.4 անգամ:
Հետաքրքրական է այն, որ 2010 թվականին ԼՂՀ ոչ ռեզիդենտներին բնակարան չի վաճառվել: