Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` 2011թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ միջին արժեքը Ստեփանակերտում կազմել է 225 000 դրամ, այսինքն` նախորդ տարվա երկրորդ կիսամյակի նկատմամբ աճել է 2.3 տոկոսով։
1.1 տոկոսով աճել է Ասկերանի բնակարանների 1 քմ գները, 0.6 տոկոսով՝ Մարտունու, 1.7 տոկոսով՝ Մարտակերտի, 1.5 տոկոսով՝ Հադրութի, 3.4 տոկոսով՝ Շուշիի։ Բնակարանների ամենացածր գինը Մարտակերտում է՝ 1 քմ-ն արժե 21 250 դրամ։
Միջինը 200 քմ մակերեսով եւ 1000 քմ տնամերձով բնակելի տների արժեքն աճել է միայն Ստեփանակերտում՝ 28 500 000 դրամի փոխարեն դառնալով 28 750 000 դրամ։ Տների գները բոլոր շրջաններում նվազել են. Ասկերանում՝ 0.6, Մարտունիում՝ 1.4, Մարտակերտում՝ 1.1, Հադրութում՝ 1.2 եւ Շուշիում՝ 1.3 տոկոսով։ Ամենաէժան առանձնատները Հադրութում են, որտեղ միջին գինը կազմում է 2 125 000 դրամ։
Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, իրականացվել է առուվաճառքի 640 գործարք, որոնց քանակը նախորդ կիսամյակի համեմատ աճել է 10.5 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 8.1 տոկոսով: