կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-11 09:46
Տնտեսական

Սպառողական գներն աճել են. «ՀԺ»

Սպառողական գներն աճել են. «ՀԺ»

«Երկարատև գնանկումային փուլից հետո Հայաստանում այս տարվա ապրիլին գրանց­վեց գնաճ: Սպառողական գների աճը հիմնա­կանում պայմանավորված է սնն­դամթերքի թանկացմամբ: Մեկ տարվա ընթացքում սննդամթերքը Հայաստանում թանկացել է 5.9 տո­կոսով: Սա աննախադեպ ցուցանիշ է անցած մեկ-մեկուկես տարիների ընթացքում: Թե ինչով է պայմանա­վորված այս գնաճը, ճիշտն ասած, այնքան էլ չի հասկացվում: Շուկա­յական կանոններով ապրող երկրներում գները կարող են աճել երկու հիմնական պատճառներով: Եթե պատկերավոր ներկայացնենք այդ պատճառները, ապա դրանք հե­տևյալն են:

Ասենք, թանկացել են սննդամթերքի միջազգային գները: Հայաստանը սննդամթերք ներկրող երկիր է, և համաշխարհային շակայում գների փոփոխությունները պետք է անդրադառնան ներքին գների վրա: Հաջորդ պատճառը կարող է լինել բնակչության գնողունակ պահանջարկի կտրուկ աճը: Այսինքն՝ մարդիկ հարստանում են և ավելի շատ ապրանք կարող են գնել, այդ դեպքում տվյալ ապրանքները ներկրողները կամ արտադրողներն իրենց բիզնեսից ավելի մեծ շահույթ ստանալու ակնկալիքով փոքր-ինչ բարձրացրել են գները»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: