| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` ժամը 18:45-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոմայրուղու 25-րդ կմ հատվածում` Ակնալիճ գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ոստիկանության Արմավիր մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ Արմեն Վաթյանը, Հայաստանի Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները` հրամանատար Ստեփան Սեդրակյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ ավտոմայրուղու նշված հատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Վալերի Տոնոյանը, վարելով ՎԱԶ 2110 մակնիշի 08 ԼՕ 648 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեմաս և բախվել Էջմիածնի ուղղությամբ ընթացող` Արմավիր քաղաքի բնակիչ, 1967 թ. ծնված Արթուր Միրզոյանի կողմից վարած ԳԱԶ 2410 մակնիշի 68 ԼՍ 863 համարանիշի ավտոմեքենային: ՎԱԶ-ի վարորդ Վալերի Տոնոյանը աշխատում էր ոստիկանության ՊՊՎ Արմավիրի բաժնում` որպես ոստիկանության սերժանտ:
Վթարի հետևանքով ՎԱԶ 2110-վարորդ Տոնոյանը, ուղևոր` Մեծամորի բնակիչ, 1986 թ. ծնված Կարեն Համզյանը և ԳԱԶ-ի ուղևոր` Էջմիածնի բնակիչ Մանուկ Մարգարյանը տեղում մահացել են, իսկ ՎԱԶ-ի ուղևոր` Մեծամորի բնակիչ 1986 թ. ծնված Արթուր Մարտիրոսյանը և ԳԱԶ-ի վարորդ Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեծամորի հիվանդանոց:
Երկու մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արմավիր մարզային վարչության Մեծամորի բաժնի ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Ֆոտոռեպորտաժը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի