|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ Երեւանի Արշակունյաց պողոտայում` «Ջերմուկ Գրուպի» գրասենյակի մոտ, անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ փախել: Կինը տեղում մահացել է:
Դեպքի վայրում են ոստիկանության Կենտրոնի բաժնի աշխատակիցները` օպեր գծով տեղակալ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաեւ Երեւանի ՃՈ աշխատակիցները` ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, ոստիկանության ՔԳՎ Երեւանի ՔՎ ՃՏՀ քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը:
Կինը մոտ 70 տարեկան է: Ըստ նախնական տվյալների` նա անցնում էր հետիոտնի համար նախատեսված տեղով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ
Ֆոտոռեպորտաժը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի