կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-23 03:29
Իրավական

Վթարի է ենթարկվել Տիգրան Կարապետյանը /ֆոտոռեպորտաժ, տեսանյութ/

Վթարի է ենթարկվել Տիգրան Կարապետյանը /ֆոտոռեպորտաժ, տեսանյութ/

Այսօր` ժամը 15:00-ի սահմաններում, Դավիթ Անհաղթի եւ Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել BMW X5 մակնիշի 16 ՍՕ 160 համարանիշով եւ Rover մակնիշի 63 ԼԼ 500 համարանիշով ավտոմեքենաները:

 

Վթարի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցները: Վթարված ավտոմեքենաների վարորդները հրաժարվել են բուժօգնությունից` հայտարարելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել:

 

Մինչ ՃՈ աշխատակիցների ժամանումը X5-ի  համարանիշերը հանել էին: X5-ի վարորդը 25-ամյա Հայկ Սեդրակյանն է, իսկ Rover-ի վարորդը` 48-ամյա Տիգրան Կարապետյանը:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Ֆոտոռեպորտաժը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի