|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուս թոփ-մոդել Իրինա Շեյկը պատրաստվում է մայրանալ: Երեխայի հայրը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն է, ով վերջերս ամուսնության առաջարկ է արել Շեյկին. հաղորդում է Correio de Manha-ն:
Բրիտանական մամուլում գրում են, որ Քրիշտիանուն իր սիրած կնոջը ադամանդե մատանի է նվիրել:
Այս մասին խոսել է Ռոնալդուի ընկերը. «Քրիշտիանուին շատ է դուր գալիս կրկին հայրանալու միտքը, թեև նրանք չէին նախատեսում այսքան շուտ ծնողներ դառնալ: Սակայն ոչինչ Ռոնալդուին այդքան չի երջանկացնում, որքան նրա որդին, ում ծնունդը դրդել է Իրինային ևս մեկ երեխա նվիրել իր սիրած տղամարդուն»:
Զույգը ոչ մի կերպ չի մեկնաբանում ամուսնության և հղիության մասին լուրերը: Ֆուտբոլիստի ծնողները ցանկանում են, որպեսզի իրենց որդու պսակադրությունը տեղի ունենա նրա հայրենիքում` Մադեյրայում: