|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս բանը Ռոնալդուից ոչ ոք չէր սպասում: Արքայական ակումբի գերաստղ Քրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես ամուսնության առաջարկ է արել ռուս մոդել Իրինա Շայխիսլամովային կամ, ինչպես նրան Արևմուտքում են ճանաչում, Իրինա Շեյկին: Ֆուտբոլիստը գեղեցկուհուն առանձնատուն է նվիրել Մադրիդում, որի արժեքը 7մլն դոլար է:
«Էսպանյոլի» հետ հանդիպումից անմիջապես հետո (1:0) Ռոնալդուն մեկնել է ԱՄՆ և սիրահարների օրը առաջարկություն արել Իրինային: Սիրո բացատրությունը տեղի է ունեցել «Սի Բի Էս» հեռուստաընկերության շենքում, որտեղ մոդելը նկարահանման էր:
Մոտ մեկ տարի առաջ Ռոնալդուն և Շեյկը ծանոթացել էին Armani ներքնազգեստի գովազդային տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Նրանց սիրավեպը շատ արագ զարգացում էր ստացել` չնայած այն փաստին, որ նույն ժամանակահատվածում հայտնվել էր Ռոնալդուի որդին` անհայտ կնոջից: Սակայն Իրինան ցանկություն է հայտնել դաստիարակել այդ երեխային:
Սիրահարված զույգն առայժմ չի հրապարակել պսակադրության ստույգ օրը: Ամենայն հավանականությամբ, այն կկայանա ամռանը, երբ Իսպանիայի առաջնության մրցաշրջանն ավարտվի, և ֆուտբոլիստը հանգիստ կարողանա արձակուրդ վերցնել: