կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-01 00:06
Իրավական

Ավտովթար` Իջեւանում

Ավտովթար` Իջեւանում

Փետրվարի 27-ին` ժամը 23.40-ին, Իջեւան բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ ավտովթարից ստացված մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 4 հոգի` 1986 թ. ծնված Դավիթ Սարգսյանը, 1986 թ. ծնված Գուրգեն Օթարյանը, 1988 թ. ծնված Ռազմիկ Գրիգորյանը եւ 1988 թ. ծնված Դավիթ Դավթյանը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը պարզել է, որ 1987 թ. ծնված Բորիս Օհանյանը, վարելով «Ֆոլքսվագեն Վենտա» մակնիշի 19 ԼԼ 398 համարանիշով մեքենան, Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցի շուկայի մոտակայքում դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել Ռադիկ Գրիգորյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի 17 ՕԼ 617 համարանիշով մեքենային, որն էլ, իր հերթին, բախվել է ճանապարհի եզրին կայանված «Ֆոլքսվագեն Վենտա» մակնիշի HNH 264 համարանիշով մեքենային: Այն վարել է ՀՀ ՊՆ X զորամասի գծային ջոկի հրամանատար, ենթասպա, 1973 թ. ծնված Կարեն Եգանյանը:

 

ՎԱԶ 2107-ի վարորդն ու ուղեւորները տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն:

 

Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: