|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում տեղակայված Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն: Այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։
«Պատիվ էր Իջևանում նախորդ շաբաթ հյուրընկալել Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությանն», - իր գրառման մեջ նշել է ԵՄ դիտորդական առաքելությունը՝ հավելելով, որ կողմերի միջև տեղի է ունեցել արդյունավետ քննարկում՝ կապված սահմանազատման վերջին գործընթացի և տեղում՝ առաքելության արժեքավոր աշխատանքի վերաբերյալ: