Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այս իրավիճակում մեր անելիքը հետևյալն է․ 3 մակարդակում պետք է կազմակերպենք դիմադրություն և հակազդեցություն։ Մի մակարդակը Տավուշն է․ շատ կարևոր է, որ այս իրավիճակում Տավուշի բոլոր շրջանները, սահմանամերձից մինչև քաղաքներ, այդ հակազդեցությունն ու դիմադրությունը ցույց տան։
Չի կարող տավուշեցի պատգամավորը Երևանում հայտարարի՝ այս 4 գյուղը ադրբեջանական է ու գա Իջևանի ռեստորաններում խորոված անի։ Չի կարող էդ ձև լինել։ Եթե դուք հանդուրժեք, հանձնելու են, եթե հակազդեցության ու դիմադրության չարժանանան՝ գնալու են այդ ճանապարհով։
Երկրորդ մակարդակը՝ ամբողջ Հայաստանի տարածքում պետք է այդ հակազդեցությունը լինի։ Տավուշում ապրող քաղաքացին պետք է տեսնի, որ սա մենակ իր խնդիրը չէ։ Հայաստանի բոլոր քաղաքներում, գյուղերու , մայրաքաղաքում պետք է հասկանան, որ այստեղի մի թիզ զիջումը, նաև՝ զիջում է Երևանում։ Մենք մեր բոլոր այցերի ընթացքում մարդկանց բացատրում ենք սրա վտանգավորությունը, տեսնում եք, որ այս օրերին, անընդհատ, հանրապետության տարբեր քաղաքներում լինում ենք, փորձում ենք մանրամասն բացատրել։ Հաջորդ շաբաթ ԱԺ-ում հրավիրել ենք հրատապ նիստ, որտեղ հայտարարությամբ ու նախագծով ենք հանդես գալու։ Դրան հաջորդող շաբաթվա մեջ խորհրդարանական լսում ենք կազմակերպելու, խորհրդարանական մեր ողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս թեման բարձրացնելու, բացատրելու և հակազդեցություն ձևավորելու համար, դրանից բացի, հասարակության տարբեր շերտերի հետ, մայրաքաղաքում, փորձելու ենք աշխատել՝ դիվանագետներ, զինվորականներ, մտավորականներ․․․ Տարբեր ֆորումների, միջոցառումների միջոցով փորձելու ենք օրակարգում պահել գլխավոր հարցը և այդ հակազդեցությունը ձևավորենք, ամարդկաց կարողանանք բացատրել, որպեսզի չխաբեն ու երկիրը տանեն նոր զիջումների։
Երրորդ հարթությունը՝ համահայկական աշխատանքն է, քանի որ սա համազգային խնդիր է, սրան պետք է արձագանքի Սփյուռքն ամբողջությամբ՝ ցույց տալու, որ մերժում է իշխանությունների կողմից առաջարկվող այս միակողմանի զիջումները։ Այս ուղղությամբ ևս աշխատանքներ արվում են և առաջիկայում դուք դրսից արձագանքը կտեսնեք։ Միջազգային հարթակներում, որտեղ ունենք հնարավորություն, խնդիրը բարձրացնում ենք, կարևորում ենք, բացատրում ենք»,-այս մասին Նոյեմբերյանում, բնակիչների հե հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով այդ ամենի դեմն առնելու միակ ճանապարհը՝ դիմադրությունն է ու հակազդեցությունը։
« Հնարավորոյթյուն կա, սա ճակատագիր չէ , դատավճիռ չէ, Նիկոլը, Ալենն ու մյուս թրքամետները չեն, որ պետք է որոշեն ժողովրդի ճակատագիրը ու որոշեն, թե որ գյուղն է հայկական, որը՝ ադրբեջանական։ Որոշողը դուք եք, հայ ժողովուրդն է, եթե տեր կանգնենք՝ կպահենք, իսկ եթե ոչ՝ սրանք հանձնելուն են»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանութում։