Իջևանում քանդակը գլխատած երիտասարդը բերման է ենթարկվել
Ոստիկանությունը գտել է Իջևանում միջազգային սիմպոզիումի քանդակներից մեկը գլխատողին:
Օրերս համացանցում տարածված` «Իջևանում հերթական քանդակ է գլխատվել»վերնագրով հրապարակման հետքերով` ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկել, որի արդյունքում՝ ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Մարտուն Ղ.-ն (հաշվառված է որպես հոգեկան հիվանդ): Պարզվել է, որ նա է քարով կոտրել արձանը:
Ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: