|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մինչ ԱԺ հերթական քառօրյայի օրակարգի հաստատումը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը ձայն է խնդրել եւ խոսել կոալիցիոն հուշագրի ստորագրումից` այն անվանելով անօրինական:
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանն ընդհատել է նրան` ասելով, թե հարկավոր չէ շեղվել թեմայից:
Ի պատասխան «Ժառանգություն» խմբակցությունը բոյկոտել է նիստը եւ դուրս եկել դահլիճից:
Միջադեպից հետո 76 կողմ ձայնով օրակարգը հաստատվել է:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ գոնե հարկավոր էր հետաքրքրվել, թե ինչո՞ւ դահլիճից դուրս եկավ «Ժառանգություն»-ը եւ ինչո՞վ է պայմանավորված բոյկոտը, եւ 20 րոպեանոց ընդմիջում է խնդրել:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը լրագրողներին հայտնել է, որ իրենց հետագա անելիքների մասին կտեղեկացնեն քննարկումից հետո: