Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգտատեր Լիլիթ Սահակյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը երբեք չի մոռանա իր այցը Դանիայի թագավորություն։
Իր հետ նաև չեն մոռանա դանիաբնակ Սևակ Խաչատրյանը և իրեն հյուպատոս հռչակած ոմն Արթուրը, որոնք հարձակվեցին մեզ վրա և փորձում էի լռեցնել։ Բարեբախտաբար միջոցառման անվտանգության աշխատակիցները իրենց արգելեցին բռնանալ մեր ազատ խոսքի իրավունքի վրա։
Կեցցե՛ դանիական ժողովրդավարությունը»։
Դանիայում բնակվող մեկ այլ հայ օգտատեր գրում է․
«Հիմա գրելու եմ, Կոպենհագենում տեղի ունեցած Copenhagen Democracy Summit 2024-ի ժամանակ տեղի ունեցածի մասին, որ կարծում եմ շատ խոսուն վկայություն է, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համակիր, կողմնակիցների արժեքային և ազգային որակների մասին:
Ես ներկա եմ եղել առաջին մի ժամը, սակայն մնացած կանայք ինձ շատ հարազատ և թանկ մարդիկ են ու նրանց հասցրած վիրավորանքը ես նաև իմն եմ համարում ու վերաշարադրելու են նրանց ապրածն ու պատմածը:
Նախ՝ դեռ իմ այնտեղ եղած ժամանակ, միջոցառման շենքը հսկող ոստիկանները մոտեցան մեզ և հարցրեցին, թե ովքեր ենք և ինչ ենք ուզում: Մենք պատասխանեցինք, որ եկել ենք ասելու, որ այդ մարդը չի ներկայացնում ողջ Հայաստանի ժողովրդի կամքը: Հենց հիմա Հայաստանում տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր իր և իր իշխանության դեմ և, որ ինքը ոչ մի կապ չունի ժողովրդավարության հետ և այլն:
Դրանից հետո (այսուհետ վերապատմում եմ), ամեն ինչ անցել է խաղաղ, բոլոր մասնակիցները եկել են մեքենաներով, անգամ առանց թիկնապահերի, իսկ իմ նշած անձի գալուց առաջ, հայտնվել են անվտանգության ծառայողներ (նաև Հայաստանից), տարօրինակ, զննող-քննող հայացքներով և միայն դրանից հետո եկել է ինքը՝ Հայաստանում ժողովրդավարության պիոներ, նորին գերազանցություն՝ հայկական ժողովրդավարության ռահվիրան՝ տասնյակ մոտոցիկլավորների և բազում մեքենաների ուղեկցությամբ(!) ...
Երբ հավաքված կանայք սկսել են վանկարկել տարբեր կոչեր, որ նա ոչ մի կապ չունի ժողովդավարության հետ, որ նա տապալել է ժողովրդավարությունը Հայաստանում, որ Հայաստանում բանտերը լցված են քաղբանտարկյալներով,..., իրենց են մոտեցել Դանիայում հայ համայնքի երկու* ներկայացուցիչ տղամարդ, սկզբում ամոթանք են տվել, իսկ հետո նրանցից մեկը {(որը հորջորջվում է հյուպատոս կոչումով) }**ամենավերջին խուլիգանական, սեռական բնույթի հայհոյանքներ է շպրտել կանանցից մեկի հասցեին, իսկ մյուսը կանացից մեկին հարցրել է, թե քանի՞ մանեթ (մի փոքր տառասխալով) են իրենց տվել, իմանա, գուցե՞ ինքն էլ միանա (!) և հարձակվել է այդ կնոջ վրա: Դանիացի ոստիկանները մոտեցել են, նրանց ձեռքերից բռնելով հեռացրել ու ասել, որ իրենք չենք կարող էդտեղ լինել, իսկ ցույցի մասնակիցները իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնելու:
Հիմա, էսքան երկա՜ր-բարա՜կ նկարագրելով պատահածը ինչ եմ ուզում ասել՝ ա՜յ ոչ հարգելիներս, գիտեմ, որ հսկում ու մշտադիտարկում եք մեր՝ բոլոր ոչ ցանկալիներիս, գրառումները: Ուրեմն իմացեք՝ գուցե ձեզ, ձեր բազմապիսի ու բազմատեսակ ոչ պատվաբեր ծառայությունների համար վճարում են և այն էլ ՄԱՆԱ՛ԹՈՎ և ձեր շրջապատի, ձեր հարազատ կանայք սովոր են այդ փողացային լեզվին, բայց ձեր արշինով մի չափեք մյուսներին և ամենամե՜ծ ամոթը ձեզ է, որ դանիացի ոստիկանը պետք է հայ կնոջը պաշտպանի, ձեր վարքի բռնության դրսևորումներից:
Ամո՜թ, ամո՜թ, հազա՜ր ամոթ...
* Ուղղում՝ երեք հոգի են եղել:
**Ուղղում՝ {} փակագծերի մեջ գրված նյութը սխալ է, եղել է երրորդ մարդ, որն էլ հենց հայհոյել է: Հյուպատոս կոչվածը ՈՒՂՂԱԿԻ միայն ամոթանք է տվել:
...
Ներողություն անճշտությունների համար: Տեղում դեռևս չեմ ուղղում, որպեսզի գրառումս նախկին կարդացողները ևս տեղեկանան անճշտության մասին»։