|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Պերուում միջքաղաքային ավտոբուսը գահավիժել է 180 մետր խորությամբ ձորը: Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը, զոհվել է 19 մարդ, 37-ը վիրավոր են:
Թե քանի ուղեւոր է եղել ավտոբուսում, չի նշվում:
Ավտովթարը տեղի է ունեցել Պերուի մայրաքաղաք Լիմայից 60 կմ հեռու` Անդերում: Ոստիկանության տվյալներով` ավտոբուսի վարորդը կտրուկ շրջել է մեքենան` հանդիպակաց ուղղությամբ շարժվող բեռնատարի հետ չբախվելու համար: