|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սաուդյան Արաբիան ավելացրել է նավթի արդյունահանումը: Նպատակը ածխաջրածինների գնի իջեցումն է:
Reuters գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, տեղեկացնում է, որ նախկինում թագավորությունում օրական արդյունահանվում էր մոտ 8,3 մլն բարել նավթ, ներկայումս` մոտ 9 մլն:
Փետրվարին` մերձավորարեւելյան իրադարձությունների ֆոնին, Brent եվրոպական մակնիշի նավթի գներն աճեցին մինչեւ 100 դոլար բարելի համար, իսկ փետրվարի վերջին` արդեն 119 դոլար, քանի որ Լիբիան, որը համաշխարհային շուկային նավթ տրամադրող խոշորագույն մատակարարներից է, քաղաքացիական պատերազմի վերաճած ժողովրդական ընդվզումների պատճառով կտրուկ կրճատել է նավթի արդյունահանումը: