Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
84-ամյա Հեֆները Սուրբ Ծննդյան օրը Twitter-ում գրել էր, թե տոնի նախօրյակին նշանվել է իր ընկերուհու` 24-ամյա Քրիստալ Հարիսի հետ:
«Երբ ես Քրիստալին մատանի նվիրեցի, նրա աչքերից արցունքներ գնացին: Սա ամենաերջանիկ Սուրբ Ծնունդն է մեր հիշողության մեջ»,- գրել է Հեֆները:
Հեֆները, ով իր ամսագիրը հիմնադրել է 1953 թվականին, իր երկրորդ կնոջից` Քիմբերլի Կոնրադից բաժանվել է այս տարվա սկզբին, իսկ առաջինից` Միլդրիդ Ուիլյամսից` 1959-ին:
Հարսնացուն` Հարիսը եղել է Playboy-ի 2009 թ-ի դեկտեմբերի դեմքը: Նրա ծնողները թեեւ բրիտանցիներ են, բայց նա ծնվել է ԱՄՆ-ում:
Հեֆները, ով աշխարհին հայտնի է իր «Հեֆ» մականունով, եղել է սեռական ազատության եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանը, նյութեր է տպագրել ընդդեմ Վիետնամի պատերազմի, մարիխուանայի վաճառքի օրինականցման եւ համասեռականների իրավունքների պաշտպանության մասին:
Այս մասին գրում է «Թելեգրաֆը»: